Եվրոպա

Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին

Ֆինլանդիայի զինված ուժերը մայիսի 27-ին հայտարարել են, որ կասկածում են, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը՝ խուսափելով ամպրոպից Ֆինլանդիայի ծոցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը իրականացրել են պատասխան թռիչք՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ափին գտնվող Պորկալա թերակղզու մոտակայքում։

Պաշտպանության նախարար Անտի Հակքանենը հայտնել է, որ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հետաքննում է միջադեպը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում