Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:

Անդրադառնալով երթևեկության կանոնների խախտումների մասով զսպման մեխանիզմներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է․

«Փորձում ենք հասկանալ, թե բալային սխեման ինչպես պետք է փոփոխենք, և հատկապես օրինապահ և ոչ օրինապահ վարորդների դեպքում ինչպիսի ռեակցիաներ պետք է տանք, որովհետև դրանք պետք է լինեն տարբեր»։

ՆԳ նախարարի խոսքով՝ ոչ օրինապահ վարորդների դեպքում թե՛ տեխնիկական զննությունը, թե՛ ապահովագրության վճարները կամ մնացյալ հարցերը պետք է լինեն շատ ավելի խիստ կանոնակարգումների տիրույթում։

Արփինե Սարգսյանը նշել է՝ այս պահի դրությամբ մշակվում են նաև օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր, որպեսզի այս տեսանկյունից պետության վերաբերմունքը բալանսավորված լինի, և ընկալելի լինի, որ խրախուսելի են բոլոր օրինապահ վարորդները։

Նախարարը որպես խրախուսման օրինակ նշել է ապահովագրական վճարի հետ կապված տարբեր բոնուսային մեխանիզմների ներդրումը, ավելին քան գործում է այս պահի դրությամբ։

«Կարծում եմ առաջիկա ամիսներին Կենտրոնական բանկի հետ արդեն կամփոփենք մեր քննարկումները և վերջնական մոդելը կներկայացնենք նաև Կառավարության քննարկմանը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։

Հայերեն

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան