Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Պեսկովի հայտարարությունները

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղազախստանում մայիսի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կայանալիք հանդիպումների օրակարգը Հայաստանի հետ կապված իրավիճակի պատճառով հեշտ չի լինելու։

«Ինտեգրացիոն թեմատիկայից բացի, գիտեք, որ Հայաստանի հետ կապված իրավիճակը հեշտ չէ։ Եվրամիության հետ Հայաստանի ինտեգրումն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Հայաստանն այլ միավորման հետ ինտեգրացիայի կուրս է վերցրել։ Դրանք միմյանց բացառող գործընթացներ են։ Երևանը, հայկական օրենսդրության համաձայն, պետք է կողմնորոշվի դեպի Եվրամիություն։ Հայաստանում համապատասխան օրենք է ընդունվել, որը, ըստ էության, իրավաբանորեն պարտավորեցնում է Կառավարության ու պետական կառավարման բոլոր օղակներին կողմնորոշվել դեպի եվրոպական ինտեգրացիա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովի խոսքերը փոխանցել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Եվրամիությանն անդամակցելը նույնիսկ անդամակցության թեկնածու երկրների համար մոտ հեռանկար չէ։ Նա բերել է Թուրքիայի օրինակը՝ շեշտելով, որ շատ տասնամյակներ լինելով Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր՝ Թուրքիան դրան նույնիսկ չի մոտեցել։

Միևնույն ժամանակ, Պեսկովը շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դիվիդենտները երաշխավորված են, իսկ կլինե՞ն դրանք երաշխավորված՝ դա պետք է որոշեն հայերը։

«Մենք չէ, որ պետք է դատենք, թե ինչ դիվիդենտներ կարող է տալ եվրաինտեգրումը Հայաստանին, բայց հենց մենք կարող ենք արձանագրել այն դիվիդենտները, որ Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից։ Դա մի քանի տոկոսային կետով երկրի ՀՆԱ-ի ամենամյա աճն է։ Արդյոք դա կապահովի՞ նաև Եվրամիությունը։ Հավանաբար, դա պետք է որոշեն հենց հայերը, ոչ թե մենք»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող Հայաստանին համոզել, որպեսզի չլքի Եվրասիական տնտեսական միությունը, սակայն շեշտել է, որ ամեն դեպքում պարզաբանումների կարիք կա։

«Իհարկե, Հայաստանին ոչ ոք չի կարող խնդրել, առավել ևս, որ նրանք արդեն օրենսդրորեն կողմնորոշվել են դեպի Եվրամիություն։ Բայց, իհարկե, որոշ պարզաբանումների կարիք կլինի։ Մեզ համար կարևոր է, որ որևէ երկրի գործողությունները չվնասեն Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացներին, որովհետև մեզ համար ավելի կարևոր է այդ ինտեգրացիան, այն բացարձակ առաջնահերթություն է»,- ընդգծել է Պեսկովը։

Նա նաև նշել է՝ չի կարելի ասել, թե Ղազախստանում մայիսի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նախընտրական քարոզարշավի պատճառով, որոշվելու է Հայաստանի ճակատագիրը։

«Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, ամեն դեպքում երկիրն աշխատանքային մակարդակով մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը զբաղված է նախընտրական քարոզչությամբ, դա հասկանալի է»,- նշել է նա։

Պեսկովը նաև ասել է, որ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի շփումներ դեռևս պլանավորված չեն։ «Շփումներ վերջերս են եղել։ Առայժմ այդպիսի պլաններ չկան»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Հայերեն English فارسی Русский

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ