Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին մեղադրել է Հայաստանում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին մեղադրել է Հայաստանում լրտեսական գործունեություն ծավալելու մեջ՝ շեշտելով, որ նա դրա համար պետք է պատասխանատվություն կրի քրեակատարողական հիմնարկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից, մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը, և առավել ևս հիմա թող կալուգացի օլիգարխը պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ Հայաստանից։ Նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»,- ասել է Փաշինյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր քարոզչական հիմնական թեզերից մեկը դարձրել է այն, թե գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում իբր 300 հազար ադրբեջանցիներ են վերաբնակեցվելու Հայաստանում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս թեման պարբերաբար շրջանառում են՝ սոցիալական ցանցերում տարածելով նաև արհեստական բանականությամբ գեներացված տարբեր հոլովակներ։

«Տաշիր» ընկերությունների խումբը, որի հիմնադիրը Սամվել Կարապետյանն է, 2015 թվականի սեպտեմբերից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի սեփականատերն է, որտեղ այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո պարզել են, որ ՀԷՑ-ը տարիներ շարունակ դպրոցների, մանկապարտեզների, զորամասերի վրա հոսանքի հավելագրումներ է արել։

Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է։ Նա անցնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և փողերի լվացման քրեական գործերով։ Կարապետյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Հայերեն English Español Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը