Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարին սպանելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը մայիսի 27-ին հայտարարել է, որ Գազայում իրականացրած գործողության ժամանակ սպանել է արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի՝ «Կասսամի բրիգադների» նորանշանակ հրամանատար Մուհամմադ Օդեհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Օդեհի ազգականը հաստատել է նրա մահը, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել այդ մասին։

Օդեհի ընտանիքի հայտարարության մեջ նշվել է, որ նա սպանվել է կնոջ և որդու հետ միասին:

Գազայի առողջապահության աղբյուրները հայտնել են, որ վեց մարդ է զոհվել և ավելի քան 20-ը վիրավորվել է իսրայելական ուժերի կողմից մայիսի 26-ին Գազա քաղաքի Ռիմալ թաղամասում գտնվող բնակելի շենքի թիրախավորման հետևանքով։

Փրկարարները դեպքի վայրում շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 72803 պաղեստինցի, վիրավորվել է շուրջ 172855-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար