Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը փոխել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը Կառավարության նիստում ներկայացրել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում վարորդական իրավունքից զրկված անձինք 1 տարի հետո վարորդական իրավունքները վերականգնում են քննությունների միջոցով՝ անկախ նրանից, թե առաջին անգամ են զրկվել, թե ոչ։

Առաջարկվող փոփոխությամբ առաջին անգամ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել այն առանց քննության՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։

«1 տարվա ժամկետը լրանալուց անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրք, որն այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների՝ միայն 1 անգամ»,- նշել է Սարգսյանը։  

Նրա խոսքով՝ վերականգնումից հետո վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն տրամադրելով ընդամենը 6 տուգանային միավոր։

«Եթե 6 բալային միավորը սպառվում է կամ անձը այս ժամանակահատվածում կրկին զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կերպով կրկին գնում ենք զրկման եղանակի, և անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը։

Նախագծով նախատեսվում է նաև անցումային դրույթ, որի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վարորդական իրավունքից զրկված անձինք ևս մեկ անգամ կկարողանան օգտվել նույն կարգավորումից։

Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ նախագիծը վերաբերում է միայն Ոստիկանության կողմից վարչարարության շրջանակում կիրառված վարորդական իրավունքից զրկման դեպքերին։

Նրա խոսքով՝ կարգավորումները չեն տարածվելու դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումների, ինչպես նաև առողջական վիճակի կամ անգործունակության հիմքով վարորդական իրավունքի դադարեցման դեպքերի վրա։

2025 թվականին Հայաստանում վարորդական իրավունքից զրկվել է 4911 անձ, իսկ 2024 թվականին՝ 5496։ Վարորդական իրավունքից զրկելու հիմնական պատճառը եղել է ոչ սթափ վիճակում վարելը։

Հայերեն

ՀՀ-ում առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սյունքի մարզետի հետ

Ազգային ժողովում տեղի է ունեցել Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը

Ուկրաինային պետք է ամսական առնվազն 30 հազար քաղաքացի զորակոչել

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ