Իրանի հետ գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է մի քանի օր տևել. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ջայփուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքի շուրջ ձևակերպումների համաձայնեցումը կարող է տևել մի քանի օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Պետքարտուղարությունը:

«Այսօր Կատարում անցկացվել են բանակցություններ, այնպես որ տեսնենք՝ արդյոք կկարողանանք առաջընթացի հասնել», - ասել է Ռուբիոն։

«Կարծում եմ՝ շատ խոսակցություններ կլինեն սկզբնական փաստաթղթում կոնկրետ ձևակերպումների մասին, ուստի դա կտևի մի քանի օր», - հավելել է նա։

Պետքարտուղարը հերթական անգամ կրկնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գործարք կնքել Իրանի հետ։

«Նախագահը ցանկություն է հայտնել անել դա։ Նա կա՛մ լավ գործարք կկնքի, կա՛մ ընդհանրապես չի կնքի», - ընդգծել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը հավելել է, որ կարևոր է վերսկսել նավագնացությունը Հորմուզի ծովում՝ շեշտելով, որ ջրային ուղին «այսպես թե այնպես բացվելու է»։

Ռուբիոն ընդգծել է, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը կողմ չեն, որ Հումուզի նեղուցում տուրքերի գանձման ռեժիմ ներդրվի:

«Դա անընդունելի է, դա չի կարող տեղի ունենալ: Նեղուցը պետք է լինի բաց, անարգել, առանց տուրքերի: Եվ ակնհայտորեն, դա պետք է տեղի ունենա անմիջապես, հենց որևէ բան համաձայնեցվի», - ասել է Ռուբիոն:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը