Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Էբոլա տենդով վարակման երկու հաստատված դեպք է գրանցվել Ուգանդայի մայրաքաղաքում. վիրուսով վարակվել են առողջապահության ոլորտի աշխատողներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ուգանդայի առողջապահության նախարարության՝ մայիսի 25-ի հաղորդագրությունը։

«Վիրուսով վարակվել են Կամպալայի մասնավոր կլինիկայի բուժաշխատողներ. երկու դեպքն էլ հաստատվել է…. Կազմվում է այն անձանց ցուցակը, որոնց հետ շփվել են վարակվածները. այն կհանձնվի արագ արձագանքման խմբերին», - ասվում է փաստաթղթում։

Այսպիսով, Ուգանդայում գրանցվել է վիրուսով վարակման յոթ հաստատված դեպք, որոնց բաժին է ընկնում մեկ մահվան և մեկ լիարժեք ապաքինման դեպք։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում հայտարարել էր արտակարգ դրություն միջազգային նշանակության հանրային առողջապահության բնագավառում։ Կոնգոյում Էբոլա տենդով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, այդ թվում՝ 101-ը հաստատված է։

Աշխարհ

ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյում Էբոլայի ավելի քան 900 ենթադրյալ դեպքի մասին

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում