Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին

3 րոպեի ընթերցում

Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Executive Offsite Vol.1 բացառիկ հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և պետական պաշտոնյաներին՝ քննարկելու կազմակերպությունների զարգացման նոր ուղիները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական միջավայրում։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Change School-ի հիմնադիր Վիրեն Լալլը քննարկեցին արհեստական բանականության ազդեցությունը որոշումների կայացման վրա, ինչպես նաև այն կառուցվածքային խոչընդոտները, որոնք հաճախ դանդաղեցնում են խոշոր կազմակերպությունների զարգացումը։ 

«Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական հնարավորություններով, այլև արագ փոփոխություններին հարմարվելու կարողությամբ։  Կառավարման, որոշումների կայացման և համագործակցության մոդելներն ակտիվորեն փոփոխվում են, և առաջնորդների կարևորագույն խնդիրն է կառուցել ճկուն ու ապագայի փոխակերպումներին պատրաստ կազմակերպություններ։ Ucom-ում մենք կարևորում ենք նման հարթակների ձևավորումը և գործընկերների հետ նման թեմաների քննարկումը»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Այսօր մենք գործում ենք մի համակարգում, որտեղ տեխնոլոգիաները, կապիտալը և աշխարհաքաղաքականությունը վերափոխում են խաղի կանոնները։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր վստահության միջավայր, որտեղ առաջնորդները կարող են դուրս գալ ամենօրյա գործառնական խնդիրներից և քննարկել այն հիմնարար փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ապագայի կազմակերպություններ կառուցելու համար», -  նշել է staff.am էկոհամակարգի հիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում թեմատիկ քննարկումները վերաբերում էին տեխնոլոգիական տրանսֆորմացիային և արհեստական բանականության դերին, կենտրոնացված վերահսկողության և ինքնավարության հավասարակշռությանը, ինչպես նաև անկայուն միջավայրում կապիտալի արդյունավետ կառավարմանը։

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

Հայերեն العربية English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը