Մերձավոր Արևելք

Ռյուտեն սպառնացել է «ավերիչ» պատասխան տալ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի դեմ հարձակմանը

1 րոպեի ընթերցում

Ռյուտեն սպառնացել է «ավերիչ» պատասխան տալ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի դեմ հարձակմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սպառնացել է «ավերիչ» պատասխան տալ ՆԱՏՕ-ի երկրների դեմ հարձակման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Թույլ տվեք հստակ լինել՝ 5-րդ հոդվածին դաշնակիցների հանձնառությունն անսասան է։ Մեր վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր դաշնակցի, անվերապահ է։ Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի», - ասել է նա Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ռյուտեն նաև կարևորել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի շուրջ երկրների համախմբումը՝ նշելով, որ նավագնացության ազատության և համաշխարհային առևտրի վրա «այս ուղիղ հարձակումն» ազդում է բոլորի վրա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում