Կրթություն

Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները. Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ:

«Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին. դրանք կօգնեն հաղթահարել դժվարությունները: Ձեզ մեծ ճանապարհ է սպասվում, որի յուրաքանչյուր պահին ձեզ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերված արժեքները: Վստահ եմ՝ բոլորիդ լուսավոր ապագա է սպասվում, և ձեր հաջողությունները կլինեն ոչ միայն անձնական, այլև ի շահ պետության: Կառուցե՛ք ձեր ճանապարհը Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի լինելու գիտակցմամբ: Համոզված եղեք՝ պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել ծնողներին ու մանկավարժներին ներդրած ջանքի,  կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցը ճանապարհում է 161, իսկ Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցը՝ 9 շրջանավարտի:

12-րդ դասարանն այս տարի ավարտում են ավելի քան 22.000, իսկ 9-րդ դասարանը՝ շուրջ 39.000 շրջանավարտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում