Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է զենք փոխանցի Իսրայելին

2 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը և Գազայի հատվածի մյուս խմբավորումները հակամարտության կարգավորման շրջանակներում չպետք է իրենց զենքը հանձնեն Իսրայելի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է անկլավում կարգավորման ճանապարհային քարտեզում, որը X-ում հրապարակել է Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։

«(Զինաթափման) առաջարկը չի նախատեսում անհապաղ կապիտուլյացիա և միակողմանի զինաթափում։ Խոսքը փուլային, պաղեստինցիների կողմից ղեկավարվող, միջազգայնորեն հաստատված գործընթացի մասին է, որն իրականացվում է աստիճանաբար։ Զենքը չի փոխանցվի Իսրայելին։ Պլանում խոսքը պաղեստինցիներին սպառազինությունների փոխանցման մասին է՝ միջազգային վերահսկողության ներքո Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի շրջանակներում», - նշել է Մլադենովը։

Զինաթափման գործընթացը պետք է տեղի ունենա անկլավի տարածքից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը զուգահեռ։ Ներկայացված պլանը նաև առանձնացնում է ծանր սպառազինության և անձնական զենքի հարցերը անձնական անվտանգության ապահովման համար։ Անցումային ժամանակաշրջանի շրջանակներում անկլավի բնակիչներն իրավունք ունեն չհանձնել անձնական զենքը, քանի դեռ Գազայում չեն հասել անվտանգության անհրաժեշտ մակարդակի։

Ինչպես նշել է Մլադենովը, Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կդառնա միակ պաղեստինյան մարմինը, որը պատասխանատու է անձնական զենքի գրանցման և դրա տերը դառնալու լիցենզիաներ տալու համար: Անկլավի աստիճանական զինաթափման շրջանակներում նաև նախատեսված է բնակչությունից զենքի հետգնման ծրագիր: Այս քայլերի հիմնական նպատակն է զենքի վերահսկողությունը արմատական ​​զինված խմբավորումներից փոխանցել միջազգայնորեն ճանաչված պաղեստինյան հաստատություններին:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին