Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ. ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը Վերջին դասի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ԿԳՄՍ նախարարության կողմից տարածած ուղերձն ամբողջությամբ ներկայացնում է ստորև․

«Սիրելի՛ շրջանավարտներ, այս տարի ես ոչ միայն նախարար եմ, այլ նաև ծնող, որի երեխան նույնպես ավարտում է դպրոցը՝ քայլ անելով դեպի կյանքի նոր շրջափուլ:

Ուզում եմ բոլորիդ դիմել, ինչպես կդիմեի իմ աղջկան: Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ: Մի՛ մտածեք, որ ձեր երազանքներն ու նպատակներն ավելի մեծ են, քան կարող եք անել. հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն:

Մի՛ անհանգստացեք, որ կսխալվեք. սխալներն են հարթում առաջ գնացող ճանապարհը, եթե ուշադիր ենք ու սովորում ենք մեր իսկ սխալներից:

Լսե՛ք քննադատությունը. միայն հաճելին լսելը ոչ մի լավ տեղ չի տանում: Քննադատությունն է օգնում մեզ շտկվել, տեսնել խնդիրներն ու բացերը, դրանց ուղղությամբ ճիշտ քայլեր անել:

Մի՛ վախեցեք առաջ գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ հստակ ու պարզ չէ: Ամեն ինչ երբեք հստակ ու պարզ չի լինում, առաջնորդությունն է, որ օգնում է որոշումներ կայացնել, հստակեցնել անելիքը:

Հիշե՛ք, որ երբեք չեք դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ձեզ՝ ամեն օր նոր բան սովորել:

Բայց այդ ամենը՝ հետո:

Այսօր ուղղակի վայելեք ձեր օրը: Ամուր գրկեք ձեր ընկերներին ու ուսուցիչներին. նրանք կյանքի այս կարևոր փուլի ձեր ուղեկիցներն են, նրանց հետ ապրած օրերը ձեր կյանքի ամենապայծառ ու ջերմ զգացողություններն են, որ հիշելու եք պարբերաբար ու ժպիտով:

Բարի՛ երթ»։

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը