Միացյալ Նահանգներ

Թրամփը խոսել է Կուբայում հնարավոր միջամտության մասին, Ռուբիոն Կուբան անվանել է սպառնալիք ԱՄՆ-ի համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը խոսել է Կուբայում հնարավոր միջամտության մասին, Ռուբիոն Կուբան անվանել է սպառնալիք ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին արծարծել է Կուբայում միջամտության հնարավորությունն այն բանից հետո, երբ իր վարչակազմը քրեական մեղադրանքներ է առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կասկած է հայտնել, որ Կուբայի հետ հնարավոր է հասնել առկա խնդիրների դիվանագիտական լուծման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ նախագահները տասնամյակներ շարունակ դիտարկել են Կուբայում միջամտության հնարավորությունը, բայց հնարավոր է, որ դա անի ինքը։

«Այլ նախագահները 50, 60 տարի դիտարկել են ինչ-որ բան անելու հնարավորությունը, և, կարծես, ես կլինեմ այն մեկը, ով դա կանի, այնպես որ, ես ուրախ կլինեմ դա անել», - ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ նշելով, որ Կուբան «ձախողված երկիր» է։

Իր հերթին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով լուծել Կուբայի հետ տարաձայնությունները, սակայն դրա հնարավորությունը «մեծ չէ»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կուբան «ազգային անվտանգության սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ-ի համար՝ նախազգուշացնելով, որ նախագահ Թրամփն իրավունք և պարտավորություն ունի պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրանք էին առաջադրել Կուբայի նախկին նախագահ 94-ամյա Ռաուլ Կաստրոյին՝ 1996 թվականին կուբացի միգրանտների՝ Մայամիում տեղակայված «Փրկության եղբայրություն» հումանիտար կազմակերպության կողմից օդ բարձրացված երկու քաղաքացիական փոքր ինքնաթիռ խոցելու համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ չորս քաղաքացի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում