Տնտեսություն

Վարչապետը վստահեցնում է՝ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը վստահեցնում է՝ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի համար ռուսական գազի գնի հավանական թանկացման մասին հարցին։

«Գազի գնի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է և փոխշահավետ է։ Այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն»,- ասել է վարչապետը։

Մամուլում մայիսի 21-ին տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է թանկանալ, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել էր այդ լուրերը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում