Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչպիսի Հայաստան է պատկերացնում 10-15 տարի հետո
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 10-15 տարի հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
«Ես պատկերացնում եմ խաղաղ, ինքնիշխան Հայաստան։ Պատկերացնում եմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրված, վավերացված, սահմանազատումն ավարտված, ճանապարհները բացված։
15 տարի հետո պատկերացնում եմ մեր համախառն ներքին արդյունքը իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Այսինքն՝ մենք կլինենք ժողովրդավարական, ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, որը, պայմանականորեն ասած, խաղաղության խաչմերուկ է»,- ասել է Փաշինյանը։