Մարտունի համայնքում այս տարի «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում այս տարի  «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, քվեարկության արդյունքում ավելի շատ ձայներ շահած այդ երկու ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը, հաստատվել ու շուտով կմտնեն իրականացման փուլ։

Դրանցից մեկը «Մարտունի համայնքի 5 բնակավայրերում դրոնների լաբորատորիաների ստեղծում» ծրագիրն է, որով նախատեսվում է  դրոնների լաբորատորիաների ստեղծում Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Ձորագյուղ, Զոլաքար և Վաղաշեն բնակավայրերում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն դրամ։ Ծրագրի իրականացման շրջանակում պետք է վերանորոգվեն վերոհիշյալ բնակավայրերի մշակույթի տներում լաբորատորիաների ստեղծման նպատակով նախատեսված տարածքները և կահավորվեն համապատասխան սարքավորումներով։

Երկրորդը «Վարդենիկի երիտասարդական կենտրոնի հիմնում» ծրագիրն է, որով նախատեսվում է երիտասարդական կենտրոնի ստեղծում Վարդենիկի մշակույթի տան տարածքում։ Ծրագրի իրականացման նպատակով հատկացվող գումարը ևս կազմում է 41 միլիոն դրամ։ Ծրագրի իրականացման շրջանակում հիմնանորոգվելու և համապատասխան գույքով կահավորվելու է երիտասարդական կենտրոնի համար նախատեսված տարածքը։

Երկու ծրագրերի դեպքում էլ արդեն հայտարարված են շինարարական մրցույթները, հայտնի են հաղթող կազմակերպությունները։ Օրենքով սահմանված ընթացակարգերի ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2026 թվականի ընթացքում։

Հայերեն

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին