Տնտեսություն

Գրիգոր Հակոբյանն ու Համիդ Ղամբարին քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Հակոբյանն ու Համիդ Ղամբարին քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական օրակարգին առնչվող հարցեր

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։

Գրիգոր Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։

Համիդ Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում