Ինձ համար ամենաէականն այն է, որ միշտ ու հավերժ միայն ժողովուրդը որոշի, թե ով է վարչապետ. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր համար ամենաէականն այն չէ, որ ինքն ընտրվի վարչապետ, այլ այն է, որ միայն ու միայն ժողովուրդը որոշի, թե ով կլինի վարչապետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն այդ մասին ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«Ես ասել եմ ու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է։ Եվ այս սկզբունքը պետք է հաշվի առնեն բոլորը, որովհետև պետական բյուջեից տանել, նշանակում է ձեզնից յուրաքանչյուրից տանել, որովհետև պետությունը դուք եք։ Դուք եք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը, վարչապետն ընդամենը վարձու աշխատող է, և դուք եք որոշում՝ ով լինի վարչապետ։ Երեկ որոշել եք, որ ես պետք է լինեմ, ես եմ, ես իմ մաքսիմալն անում եմ, որպեսզի մեր պետությունը լինի բարեկեցիկ և ծաղկի։ Եթե վաղը կորոշեք, որ ես չեմ, ես հնազանդ կատարողն եմ ձեր որոշման՝ ինչ էլ դուք որոշեք։ Ինձ համար ամենաէականն այն չէ, որ ես ընտրվեմ վարչապետ, ինձ համար ամենաէականն այն է, որ միշտ ու հավերժ ժողովուրդը, միայն ժողովուրդը որոշի, թե ով է վարչապետ։ Հեղափոխությունը առաջին հերթին դրա համար է տեղի ունեցել»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորել է հավաքվածներին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առթիվ՝ շեշտելով, ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը։

«Որպես ձեր մանդատով Հայաստանն 8 տարի առաջնորդած մարդ՝ ես ինձ իրավունք եմ վերապահում ասել հետևյալը։ Նախ` ես ուզում եմ ձեզ շնորհավորել Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ Եվ ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականի ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է՝ մեր ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելո՞ւ է խաղաղությանը, թե՞ չի կանգնելու։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունն է ապահովելու մեր անկախությունը, մեր բարեկեցությունը, մեր պետության հարատևության օրակարգը»,- ասել է նա։

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր