Եվրոպա

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին

Սիրիան որպես հյուր երկիր կմասնակցի հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Մեծ յոթնյակի՝ G7-ի գագաթնաժողովին և ներկայացված կլինի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են թեմային ծանոթ երեք աղբյուր։ Նշվում է, որ սա կդառնա Սիրիայի առաջին մասնակցությունը  G7-ի գագաթնաժողովին։

Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու Շարաայի հրավերն անձամբ հանձնվել է Սիրիայի ֆինանսների նախարար Իսր Բարնիեին, ով այս շաբաթ Փարիզում մասնակցել է G7-ի ֆինանսական բանակցություններին։

Աղբյուրներից մեկը, որը սիրիացի պաշտոնյա է, հայտնել է, որ Սիրիայի մասնակցությունը բանակցություններին, հավանաբար, կկենտրոնանա երկրի դերը՝ որպես «մատակարարման շղթաների պոտենցիալ ռազմավարական կենտրոն» ներկայացնելու վրա՝ մասնավորապես Հորմուզի նեղուցով անցանելիության խնդիրների ի հայտ գալուց հետո։

Հիշեցնենք, որ նեղուցով նավագնացությունը մեծամասամբ դադարեցվել է փետրվարի վերջին Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր՝ ճգնաժամային դառնալով համաշխարհային տնտեսության համար։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում