Հունիսի 23-ը՝ Հանրային ծառայողի օր. նախագիծը դրվել է շրջանառության մեջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 23-ն առաջարկվում է սահմանել Հանրային ծառայողի օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծ է շրջանառել ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում Մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառուցների աշխատողների մասնագիտական տոներ և միջազգային օրեր: Այս իրավիճակն առաջացնում է հանրային ծառայության բազմազանություն, որը հակասում է հանրային ծառայության զարգացման ներկա օրակարգին։

«Այս համատեքստում հանրային ծառայության հորիզոնական շրջանակի միասնականության ապահովման, ինչպես նաև հանրային ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների արժեքը և հանրային ծառայողների ներդրումը երկրի զարգացման գործընթացում առանձնահատուկ ընդգծելու համար կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հռչակել հանրային ծառայողի մեկ միասնական օր»,- ասված է օրենքի նախագծում:

Նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ին պաշտոնապես կնշվի հանրային ծառայողի օրը:

«Նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում»,- նշված է նախագծում:

2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»:

Հայերեն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները