Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի օգնության նավատորմից առևանգված երկու հարավկորեացիների

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ազատ է արձակել Գազայի օգնության նավատորմից առևանգված երկու հարավկորեացիների

Գազայի օգնության նավատորմին մասնակցող երկու հարավկորեացի ակտիվիստներ, որոնք վերջերս առևանգվել էին իսրայելական ուժերի կողմից, ազատ են արձակվել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Yonhap գործակալությունից, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կանգ Յու-ջունգը։

«Իսրայելական կողմն անմիջապես արտաքսել է երկու հարավկորեացի քաղաքացիներին՝ առանց նրանց կալանավայրում տեղավորելու», - հայտնել է Կանգը։

Նա մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Գազային օգնություն տեղափոխող նավերի կալանման ժամանակ մարդկանց ձերբակալությունների առնչությամբ։ «Այնուամենայնիվ, կառավարությունը բարձր է գնահատում Իսրայելի կողմից մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և ողջունում է այս որոշումը», - հավելել է Կանգը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում