Ռազմական

Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1, Երևանում՝ 2 կրակոց

1 րոպեի ընթերցում

Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1, Երևանում՝ 2 կրակոց

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 28-ին, ժամը 10։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, որի ժամանակ կցուցադրվի Հայաստանի զինված ուժերի կողմից վերջին 4 տարիների ընթացքում ձեռք բերված սպառազինությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում