Հնդկաստանի և Իտալիայի հարաբերությունները բարձրացվել են հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի. Մոդի
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին հայտարարել է, որ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ բանակցությունները գերազանց են անցել, իսկ երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Վարչապետ Մելոնիի հետ բանակցությունները գերազանց էին։ Հնդկաստան-Իտալիա բարեկամության խորացման հարցում նրա հանձնառությունը արժանի է գնահատանքի։ Մեր երկրների երկկողմ հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել առևտրի, տիեզերքի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Կապերն ավելի խորացնելու նպատակով մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք հատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում գրել է Մոդին։
I colloqui con il Primo Ministro Meloni sono stati eccellenti. Il suo impegno nel promuovere l'amicizia tra India e Italia è encomiabile. I legami bilaterali tra le nostre nazioni hanno compiuto progressi significativi in settori come il commercio, lo spazio, la tecnologia e… pic.twitter.com/Rr40MXzVZZ
— Narendra Modi (@narendramodi) May 20, 2026
Ավելի վաղ, Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել էր Հռոմ, որտեղ հանդիպումներ է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի և Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելայի հետ։
Կողմերը բանակցությունների ընթացքում քննարկել են առևտրի, պաշտպանական համագործակցության, տեխնոլոգիաների, տիեզերական ծրագրերի, ծովային անվտանգության և Հնդկաստան–Մերձավոր Արևելք–Եվրոպա տնտեսական միջանցքի (IMEC) զարգացման հարցերը։
Հաղորդվում է նաև, որ Հնդկաստանն ու Իտալիան նպատակ ունեն մինչև 2029 թվականը երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 20 միլիարդ եվրոյի։