Եվրոպա

Գերմանիայում ամուսնական զույգ է ձերբակալվել Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում ամուսնական զույգ է ձերբակալվել Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով

Գերմանացի ամուսնական զույգ է ձերբակալվել՝ Չինաստանի համար հետախուզական տվյալներ ստանալու նպատակով գերմանացի գիտնականների հետ կապեր հաստատելու կասկածանքով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին մայիսի 20-ին հայտարարել են դաշնային դատախազները։

Զույգը մեղադրվում է գերմանական համալսարանների և հետազոտական ​​հաստատությունների գիտնականների, այդ թվում՝ ավիատիեզերական ճարտարագիտության, համակարգչային գիտության և արհեստական ​​բանականության պրոֆեսորների հետ կապեր հաստատելու մեջ՝ հետագայում ստացած տեղեկությունը Չինաստանին փոխանցելու նպատակով։

Նրանք մեղադրվում են նաև երբեմն որպես ավտոարտադրողի թարգմանիչներ կամ աշխատակիցներ ներկայանալու մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում