Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ամերիկյան զենքի մատակարարումների։ ԻՆչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է տարբեր թեմաներից՝ այդ թվում և լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին իր առաջարկին, որով նա կոչ է անում այդ երկրներին ծախսել ՀՆԱ-ի 0.25%-ը Ուկրաինային աջակցելու համար։

Ռյուտեն ընդգծել է, որ իր գործն է ժամանակ առ ժամանակ հանդես գալ համարձակ առաջարկներով։ «Երբեմն դրանք չեն ընդունվում։ Չեմ կարծում, որ այս մեկը չընդունվի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ շատերը դեմ են ֆիքսված 0.25%-ի գաղափարին։

Այդուհանդերձ, նա նշել է, որ ցանկանում է քննարկում ունենալ այն հարցի շուրջ, թե ինչպես են շարունակելու օգնել Ուկրաինային։

«Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների, արդյունաբերական արտադրանքի Ուկրաինա ներմուծման այս կարևորագույն հոսքի, այդ թվում՝ հակահրթիռային համակարգերի, հակահրթիռային հրթիռների։ Սրանք կենսական են»,- ասել է Ռյուտեն։

Նա նշել է, որ ցանկանում է, որ դաշնակիցներն անկեղծ լինեն միմյանց հետ և պարզեն, թե ինչպես կարող են կիսել այս բեռը։

Անդրադառնալով ռուսական կողմի պնդումներին այն մասին, որ Բալթյան երկրներն Ուկրաինային թույլտվություն են տալու իրենց տարածքից դրոններով հարձակվել Ռուսաստանի դեմ՝ Ռյուտեն դրանք անհեթեթություն է անվանել։

Անդրադառնալով իրադրությանը Մերձավոր Արևելքում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավարկության բնականոն ընթացքը խաթարելու մեջ։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ «համախմբվում են նավարկության ազատությունն ապահովելու ծրագրերի շուրջ»։

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը