Եվրոպա

Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է հետախուզական ծառայությունները համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը։

«Ձերբակալվածները 48-ից 62 տարեկան լեհեր են։ Նրանք մեղադրվում են հետախուզական գործունեության մեջ՝ Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման բացահայտման, ինչպես նաև քարոզչական և ապատեղեկատվական նյութերի պատրաստման և տարածման մեջ», - գրել է Սիեմոնյակը։

Նա հայտնել է, որ դատարանը բոլոր կասկածյալների համար խափանման միջոց է նշանակել երեք ամսյա կալանքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում