Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև կրիտիկական կետում, և մեծապես անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև անցումային կրիտիկական կետում։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները. պատերազմի վերսկսումն անընդունելի է։ Հատկապես կարևոր է հետևել բանակցությունների ուղուն։ Հակամարտության արագ ավարտը կօգնի նվազեցնել բացասական ազդեցությունը էներգառեսուրսների մատակարարման կայունության, արտադրական և լոգիստիկ շղթաների շարունակականության, ինչպես նաև միջազգային առևտրային կարգի վրա», - Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ ասել է Սի Ծինփինը։