Քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է մարդկանց վերաբերվել որպես ապրանքի. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու և բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։  

Փաշինյանը հայտարարել է, որ հրապարակված ձայնագրությունները ցույց են տալիս տվյալ քաղաքական ուժի վերաբերմունքը քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նկատմամբ։

«Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրությունն է հրապարակել, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Նորություն չկա այն, որ փող են բաժանում, բայց այստեղ շատ կարևոր երկու առանձնահատկություն կա, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Այդ առանձնահատկությունն այն է, որ այդ կուսակցության շտաբում խոսում են և մարդկանց փող տալու և փող վերցնելու գործողությունը համեմատում են, զուգահեռ են տանում անառակաբարո գործողությունների հետ։ Եվ քաղաքացուն փող տալու գործընթացը համեմատում են մարմնավաճառի հետ հարաբերությունների մեջ մտնելու հետ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ խոսույթը ցույց է տալիս իրական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։

«Սա իրական պատկեր է։ Եվ ամենահատկանշականն այն է, որ այդ մարդիկ իբր մեզնից պաշտպանում են Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Տեսեք իրենց գրասենյակներում ինչ են խոսում և ինչպես են խոսում Ղարաբաղի մեր ժողովրդի մասին։ Ամենավերջին լկտի և սանձարձակ սեռական բնույթի բառապաշարով:

Սա քրեական օլիգարխիայի ամենաբնորոշ հատկանիշն է՝ մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, մարդկանց վերաբերվել որպես առուծախի ենթակա ապրանքի»,- եզրափակել է Փաշինյանը

Ավելի վաղ, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։

Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի խում անձինք օրենսդրական արգելքի պայմաններում Լոռու մարզի մի խումբ ընտրողների բնակարանների վարձավճարներն են վճարել։

Ըստ իրավապահների՝ խմբի անդամները գործել են միջնորդավորված անձանց միջոցով, օգտագործել այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ, գումարները հիմնականում փոխանցել կանխիկ եղանակով, ինչպես նաև ծրագրել ֆինանսական գործարքների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։

Տեսանյութ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքեր բացահայտելու մասին

 

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության խթանմանը նվիրված մարզային ֆորումին

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

Բրիտանական ավիաբազա ներթափանցելու կասկածանքով ձերբակալվել է Լատվիայի երկու քաղաքացի

Փեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր