Եվրոպա

ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Ռուսաստանի ԱՀԾ-ն պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, ենթադրաբար, համոզել են Ռիգային համաձայնել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։

ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ թվարկված է լատվիական հինգ ռազմաբազա, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր: Դրանք են, մասնավորապես «Ադաջի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաները։

Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»:

Լատվիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱՀԾ-ի հայտարարությունը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում