Քաղաքականություն

Հայաստանն օր օրի ավելի է մոտենում ԵՄ-ին․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն օր օրի ավելի է մոտենում ԵՄ-ին․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքները, որն անցկացվեց Երևանում, մայիսի 5-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմային Արարատ Միրզոյանն անդրադարձավ Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հարցին, թե  գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ-ում ինչ ընկալում կա Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։

«Հայաստանի մոտեցումները նախկինում էլ դինամիկ կերպով միշտ ներկայացվել են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ անդամ երկրների գործընկերներին։ Այս գագաթնաժողովը ևս բացառություն չէր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի»,-ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում