Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Հանդիպումից և փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ սա մի ձևաչափ է, որը  հնարավորություն կտա ավելի լրջացնել երկու երկրների  քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալ ոլորտային համագործակցությանը։

«Երկկողմ այցերն ու միմյանց հանդիպելը և հանգամանալից քննարկումներ ունենալը մեր մայրաքաղաքներում առանձնահատուկ հնարավորություն է՝ առաջ մղելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։ Այս այցը բավականին սիմվոլիկ ժամկետում է տեղի ունենում՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակում և հենց այս ժամկետում էլ մենք, ունենալով բոլոր նախկին զարգացումները, կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը»,-ասաց Միրզոյանը։  

Նրա խոսքով՝ լիտվացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին, աշխարհաքաղաքական իրավիճակին։

«Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկելու մեր տնտեսական համագործակցության հեռանկարները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ոլորտներում, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի , որտեղ մենք որոշակի փորձ և գիտելիքներ ունենք»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ Հայաստանի և Լիտվայի համագործակցությունն իր դրսևորումն է  գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում, միջազգային հարթակներում։

«Մենք երախտապարտ ենք մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած աջակցության համար»,-ասաց Միրզոյանը։

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Կեստուտիս Բուդրիս

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Կեստուտիս Բուդրիս, Արարատ Միրզոյան

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ