Միացյալ Նահանգներ

Իլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ ներկայացրած դատական հայցում

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ ներկայացրած դատական հայցում

Կալիֆոռնիայի դատարանը մերժել է Tesla, SpaceX, xAI և այլ ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հայցն ընդդեմ արհեստական բանականության հետազոտությամբ զբաղվող OpenAI ընկերության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դաշնային ատենակալները միաձայն վճռել են, որ ամերիկացի միլիարդատերը բաց է թողել հայցադիմում ներկայացնելու վաղեմության ժամկետը։

2024 թվականին ներկայացրած դատական հայցում Մասկն OpenAI-ին, դրա գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին և նախագահ Գրեգ Բրոքմանին մեղադրել էր իրեն մանիպուլյացիայի ենթարկելու համար՝ ստիպելով 38 միլիոն դոլար տրամադրել, սակայն հետագայում, ըստ Մասկի, ընկերությունը շեղվել է մարդկությանն օգուտ բերելու և շահույթ չհետապնդելու իր սկզբնական առաքելությունից և տասնյակ միլիարդ դոլար ընդունել Microsoft-ից և այլ ներդրողներից։ Մասկի պնդմամբ՝ OpenAI-ը նաև առաջնահերթություն չի տվել արհեստական բանականության անվտանգությանը։

OpenAI-ը հիմնադրվել է Ալթմանի, Մասկի և մի քանի այլ անձանց կողմից 2015 թվականին։ Մասկը լքել է ընկերության խորհուրդը 2018 թվականին, և հաջորդ տարի OpenAI-ը ստեղծել է շահույթ հետապնդող բիզնես։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում