Թրամփը Պարսից ծոցի երկրների խնդրանքով երկու-երեք օրով հետաձգել է Իրանի դեմ հարձակումը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է Իրանի դեմ հարձակումը, որը նախատեսված էր մայիսի 19-ին, քանի որ պատերազմի ավարտին ուղղված «լուրջ բանակցություններ» են ընթանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Կարծես, շատ լավ հնարավորություն կա, որ ինչ-որ բան կստացվի։ Եթե մենք կարող ենք դրան հասնել՝ առանց նրանց ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ», - ասել է Թրամփը մայիսի 18-ի երեկոյան Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ շատ խոշոր հարձակում էր պլանավորվում, բայց այն հետաձգվել է «կարճ ժամանակով, հուսանք՝ ընդմիշտ»։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցները խնդրել են իրեն սպասել երկուսից երեք օր, քանի որ կարծում են, որ մոտ են Իրանի հետ համաձայնության։

Թրամփը հավելել է, որ ներկայիս դադարը «շատ դրական զարգացում է»։ Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ համաձայնությունը շատ մոտ է թվացել, սակայն ոչինչ չի ստացվել։

«Սա մի փոքր այլ է», - նշել է նա։

Այս հայտարարությունից առաջ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ Կատարի էմիրի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի խնդրանքով հետաձգել է «պլանավորված ռազմական հարձակումն» Իրանի դեմ, որը պետք է տեղի ունենար մայիսի 19-ին, քանի որ «այս պահին լուրջ բանակցություններ են ընթանում»։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ դաշնակից երկրները կարծում են, որ համաձայնություն ձեռք կբերվի, որն ընդունելի կլինի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրների համար։

«Այս գործարքով կնախատեսվի, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ինչը շատ կարևոր է», գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ հաշվի առնելով նշված երկրների ղեկավարների հանդեպ իր հարգանքը՝ ԱՄՆ պատերազմի նախարարին, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին և զինված ուժերին հրահանգել է չիրականացնել նախատեսված հարձակումը, սակայն պատրաստ լինել «Իրանի դեմ լիակատար, լայնամասշտաբ հարձակման», եթե «ընդունելի համաձայնագիր» ձեռք չբերվի։

Իրանական պետական լրատվամիջոցները Թրամփի այս հայտարարությունը որակել են որպես «նահանջ»։ Ավելի վաղ իրանական մամուլը հաղորդել էր, որ մայիսի 18-ի երեկոյան Քեշմ կղզու վրա ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար