Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

1 րոպեի ընթերցում

«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում թանգարաններն ընդունել են ավելի քան 138.954 այցելու՝ առաջարկելով յուրահատուկ և բազմաբովանդակ մշակութային ծրագրեր։ «Արմենպրես»-ին  ՀՀ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո: Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է ՀՀ-ում գործող 116 թանգարան՝ պետական, համայնքային և մասնավոր․ թանգարաններն այդ օրը բաց են եղել ժամը 11:00-ից մինչև 24:00-ը և այցելուներին ընդունել են անվճար։

«Այցելուները հնարավորություն են ունեցել բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայրը»,-տեղեկացրին նախարարությունից, հավելելով, որ միջոցառումների նպատակն էր խթանել հանրային հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ամրապնդել թանգարանների և հանրության միջև կապը՝ ընդգծելով մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։

Հայերեն العربية

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան