Մերձավոր Արևելք

Պակիստանը 8 հազար զինվորական և կործանիչներ է տեղակայել Սաուդյան Արաբիայում. Reuters

1 րոպեի ընթերցում

Պակիստանը 8 հազար զինվորական և կործանիչներ է տեղակայել Սաուդյան Արաբիայում. Reuters

Պակիստանը կործանիչների էսկադրիլիա, 8 հազար զինծառայող և հակաօդային պաշտպանության համակարգ է տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ պաշտպանական համագործակցության պայմանագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Մասնավորապես, Սաուդյան Արաբիա է ուղարկվել 16 JF-17 Thunder կործանիչ՝ չին-պակիստանյան համատեղ արտադրության, անօդաչու թռչող սարքերի երկու էսկադրիլիա, ինչպես նաև չինական HQ-9  հակաօդային պաշտպանության համակարգ: Reuters-ի աղբյուրները պնդում են, որ ամբողջ տեխնիկան սպասարկվում է պակիստանցի զինվորականների կողմից, իսկ գործողությունը ֆինանսավորում է Սաուդյան Արաբիան: Գործակալությունը նշում է, որ ուժերի տեղակայումը տեղի է ունենում Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, որտեղ Պակիստանը հանդես է գալիս որպես Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում հիմնական միջնորդ:

2025 թվականի սեպտեմբերին Պակիստանը և Սաուդյան Արաբիան ստորագրել են համաձայնագիր փոխադարձ ռազմավարական պաշտպանության մասին, որի համաձայն՝ պետություններից ցանկացածի վրա հարձակումը կհամարվի որպես ագրեսիա երկուսի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում