Ռուսական արվեստի թանգարանը «ԴասԱրվեստ» ծրագրով մարզերի դպրոցականներին կծանոթացնի իր հավաքածուի գլուխգործոցներին

3 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը, որը համակողմանիորեն ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի կեսերի  ռուսական արվեստի համաշխարհային նշանակություն ունեցող ընտրանին, «ԴասԱրվեստ» կրթական ծրագրի միջոցով մարզերի դպրոցականներին կծանոթացնի իր հավաքածուի յուրահատուկ նմուշներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը շեշտեց՝ երբեմն Ռուսական արվեստի թանգարան ասելիս մոռանում ենք, որ այն ստեղծվել է հայազգի նվիրյալ Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա։

«Աբրահամյանն ամբողջ կյանքում ապրել և աշխատել է Մոսկվայում և այս հրաշք հավաքածուն, որում համաշխարհային արվեստի գլուխգործոցներ են, նվիրել է իր հայրենիքին։ «ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում թանգարանի ֆոնդերից բնօրինակ առարկաները տանելու ենք մարզերի դպրոցներ, որպեսզի այնտեղ սովորող երեխաները տեսնեն, թե ինչպես է պահպանվում թանգարանային նմուշը, ինչպես է ցուցադրվում և թե ինչ կրթական գործունեություն է իրականացնում թանգարանը»,-ասաց Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ ծրագիրը, որը միտված է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապերի ամրապնդմանը, իրականացրել է Հայաստանի ազգային պատկերասրահը։ Ուրախ է, որ այս անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագրի իրագործման հնարավորությունն իրենց է ընձեռել։

Մկրտչյանի խոսքով՝ թանգարաններն այսօր շարունակական կրթության և մշակութային ժամանցի մրցունակ կենտրոններ են։ «Այսօրվա թանգարանը փոխել է իր փիլիսոփայությունը առարակայակենտրոնից դեպի այցելուակենտրոն, և մեր ծրագրերն ուղղված են դրան։ Ձգտում ենք մշակութային, կրթական, ժամանցային ծրագրերի միջոցով նոր լսարան բերել թանգարան»,-ընդգծեց Մարինե Մկրտչյանը։

Անդրադառնալով թանգարանի միջազգային գործունեությանը՝ նա շեշտեց, որ 2024-ին հոբելյանական ցուցահանդես են բացել Տրետյակովյան պատկերասրահում՝ նվիրված  Արամ Աբրահամյանի 125-ամյակին։ 2025-ին էլ մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կազմակերպված Թանգարանների միջազգային խորհրդի «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» 27-րդ միջազգային համաժողովին և դրա  շրջանակում անցկացված ICOM Museum Fair 2025 միջազգային թանգարանային էքսպոյին։ 

Առաջին անգամ Հայաստանն այդ միջազգային ցուցադրությունում ունեցել է տաղավար։

Հայերեն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը