Թանգարանները՝ հանրային կյանքի ակտիվ մասնակից. ՀՀ ԿԳՄՍ նախարարը մասնագիտական տոնի առթիվ պարգևատրեց ոլորտի ներկայացուցիչներին

11 րոպեի ընթերցում

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքի համար նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորելով ներկաներին՝ նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից թանգարանների ոլորտում վերջին տարիներին իրականացվող շատ ակտիվ քաղաքականությունն ուղղված է նրան, որ թանգարանները դառնան մեր հանրային կյանքի ակտիվ մասնակիցը։

«Թանգարանները պետք է լինեն ակտիվ միջավայրեր, որտեղ ոչ միայն կխոսենք մշակութային կարևորագույն ժառանգության պահպանման մասին, այլև այդ ժառանգությանը հաղորդակից կդարձնենք հանրությանը, զբոսաշրջիկներին՝ իրականացնելով ամենատարբեր կրթական ծրագրեր։ Թանգարանները դրա համար  ընձեռնում են ամենալայն հնարավորությունը։ Պատահական չէ, որ այս տարի Թանգարանների միջազգային օրվա առթիվ ընտրված «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը ցույց է տալիս թանգարանների ներուժը, այն է՝ կարևորագույն ուղերձներ տեղ հասցնելն ու դրանց մասին հանրային երկխոսություն ծավալելը։ Յուրաքանչյուր ցուցադրություն, որին ներկա ենք լինում, ոչ միայն մշակութային արժեքների մասին է, այլև դրանց միջոցով մեզ կարևորագույն ուղերձներ փոխանցելու մասին է։ Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր թանգարանները հենց այդ գործառույթին են մեծ ուշադրություն դարձնում և ներկայացնում են բազմապիսի ու հետաքրքիր ծրագրեր։ Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ մեր թանգարանային կյանքն այնքան ակտիվ է դարձել, որ երբեմն չես հասցնում ամեն տեղ լինել»,-ասաց Անդրեասյանն ու հավելեց՝  մեկ շաբաթվա ընթացքում մի քանի նոր ցուցադրություն է լինում, նոր միջոցառումներ։

Անդրադառնալով նախորդ տարի ոլորտում կատարված լայնածավալ աշխատանքին՝ նախարարը շեշտեց, որ 2025-ին ՀՀ կառավարության միջոցներով կապիտալ ներդրում է արվել երկրի 19 թանգարանում։ Ներդրումներն ուղղվել են շենքային պայմանների բարելավմանը, գույքով հագեցնելուն և այլն։

«Գրականության և արվեստի թանգարանում ևս նման աշխատանք է կատարվել։ Նրանք, ովքեր եղել են թանգարանի վերջին ցուցադրություններին, նկատել են, որ հիմա օգտագործվում են տարածքներ, որոնք նախկինում բոլորովին այլ հնարավորություններ ունեին։ Վերանորոգումներն ու գույքով հագեցնելը թույլ են տալիս նաև ընդլայնել ցուցադրական տարածքները, ձևավորել նոր պայմաններ աշխատանքի համար։  Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում նաև թանգարանների մարքեթինգային քաղաքականությանը։ Պետք է ընդունել, որ ապրում ենք ժամանակներում, երբ թանգարան նոր այցելուներ բերելու նոր քաղաքականություն, մոտեցումներ են հարկավոր։ Մենք պետք է ոչ միայն հասցեագրենք այն քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրված են թանգարաններով, այլև նորանոր խմբեր ընդգրկենք, որոնք գուցե մեկ անգամ թանգարան են գալիս  կոնկրետ իրադարձության համար, բայց, կախված մեր աշխատանքից, կարող են դառնալ մշտական այցելու»,-ընդգծեց նա։

Ըստ Անդրեասյանի՝ այդ ուղղությամբ աշխատանքների կարևոր մաս է հուշանվերների արտադրանքի ներկայացումը։ Հուշանվերների միջոցով հնարավորություն է տրվում հանրահռչակել թանգարանային ժառանգությունը։ «Հուշանվերային արտադրանքը մեծ չափով հենց թանգարաններում պահվող մշակութային արժեքների մասին է և այս կամ այն կերպ ներկայացնում է մշակութային արժեքները։ Հուշանվերների միջոցով արժեքների մասին տեղեկություններ ենք փոխանցում մարդկանց»,-նշեց Անդրեասյանն ու տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքներում կլինեն նոր ձևաչափով վաճառասրահներ։

Նա ուրախալի համարեց այն փաստը, որ նախորդ տարվա դրությամբ եղել են թանգարաններ,  որտեղ հուշանվերների վաճառքի մասնաբաժինը կազմել է տարեկան ընդհանուր եկամտի մինչև 42. 3 տոկոսը։

Խոսելով թանգարանների սեփական եկամուտների մասին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնակի ընդգծեց, որ 2025-ին թանգարանների սեփական եկամուտները 2022-ի նկատմամբ աճել են 859 մլն դրամով կամ 112 տոկոսով, ինչի արդյունքում ֆինանսավորման ընդհանուր ծավալում սեփական եկամուտների մասնաբաժինը հասել է  մինչև 37.9 տոկոսի։ «Սա շատ լավ ցուցանիշ է, և ցույց է տալիս, որ մեր թանգարանները գնալով ավելի ակտիվ են աշխատում, ինչը հանրության հետ կապի և հանրության ներգրավածության, թանգարանների տնտեսական ազդեցության շատ կարևոր ցուցանիշ է»,-հավաստիացրեց նա։

Նախարարի խոսքով՝ դա երևում է նաև թանգարանների այցելությունների աճի թվերում։ «Նախորդ տարի թանգարաններն ունեցել են ավելի քան 1. 3 մլն այցելություն, իսկ 2021 թվականի հետքովիդյան շրջանի ցուցանիշն արդեն իսկ գերազանցում ենք 40 տոկոսով»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով «Թանգարանների գիշեր»-ին նա նշեց, որ այն շատ սիրելի ու պահանջված տոն է  դառնում, և մարդիկ սովորում են թանգարանների առջև հերթեր տեսնել։ 

Ժաննա Անդրեասյանը կարևորեց նաև թանգարանների հավաքածուները նոր մշակութային արժեքներով համալրելու քաղաքականությունը։ Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի  չորս թանգարան համալրվել է 16 մշակութային արժեքով. ավելի քան 332 մլն դրամ է հատկացվել այդ աշխատանքներին։ «Նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է շուրջ 29 անգամ, ինչը նշանակում է, որ պետությունը հետևողական քաղաքականություն է վարում տեր կանգնելու մեր մշակութային արժեքներին  և դրանք վերադարձնում է Հայաստան բոլոր այն դեպքերում, երբ այդ հնարավորությունը ստեղծվում է»,-ասաց նախարարն ու հավելեց՝ մեծ նշանակություն են տալիս նոր նախաձեռնությանը՝ ուղղված թանգարանների աշխատողների ատեստավորման գործընթացին։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության քաղաքականությունն է մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցման համակարգեր զարգացնել բոլոր ոլորտներում, որոնք հնարավորություն կտան շարունակաբար բարելավել իրենց մասնագիտական գիտելիքներն ու դրա արդյունքում ունենալ վարձատրության էական բարձրացում։ «Շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը ձևավորվել է նաև թանգարանային ոլորտի աշխատակիցների համար։ Համապատասխան կարգերը շրջանառել ենք և առաջիկայում կմեկնարկենք  բուն ատեստավորման գործընթացը»,-նշեց նախարարը։

Ժաննա Անդրեասյան, Մարինե Մկրտչյան, Սյուզաննա Խոջամիրյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Ժաննա Անդրեասյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Սյուզաննա Խոջամիրյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Ժաննա Անդրեասյան, Մարինե Մկրտչյան, Սյուզաննա Խոջամիրյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Մարինե Մկրտչյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Ժաննա Անդրեասյան, Սյուզաննա Խոջամիրյան. Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսն ու պատվոգրերի հանձնման արարողությունը

Ժաննա Անդրեասյանը հույս հայտնեց, որ թանգարանային ոլորտի բոլոր աշխատակիցները կլինեն համակարգի շահառու և կկարողանան ատեստավորման արդյունքում էապես բարձրացնել իրենց վարձատրությունն ու շարունակել աշխատանքն ավելի բարեկեցիկ, ավելի նպաստավոր ու արժանավայել պայմաններում։

Հայերեն

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո