Ժաննա Անդրեասյանն այցելել է Սյունիքի մարզի մի շարք ուսումնական հաստատություններ

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Այցերին ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը եղել է Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը, որն ամբողջությամբ վերանորոգվել և համալրվել է ժամանակակից գույքով ու տեխնիկայով։

Հիմնանորոգված մանկապարտեզն այժմ 107 սան ունի, մինչդեռ հաստատության նախագծային հզորությունը 160 երեխայի համար է։

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հետաքրքրվել է նաև մսուրային խմբերի ստեղծման հնարավորությամբ՝ անդրադառնալով նախորդ տարվանից իրականացվող փորձնական ծրագրին, որի շրջանակում Հայաստանի որոշ մանկապարտեզներում գործում են 0-2 տարեկան երեխաների խմբեր։

Հաստատության տնօրեն Սվետլանա Ավանեսյանի խոսքով՝ համապատասխան պահանջարկի դեպքում նման խումբ հնարավոր կլինի բացել նաև Կապանի թիվ 2 մանկապարտեզում։

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև Գորիսի թիվ 3 մանկապարտեզում, որն ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ կապիտալ նորոգվել է: Ներկայում մանկապարտեզը 170 սան ունի՝ 6 խմբով։ Նորոգման և ներքին հարդարման ավարտից հետո կարգի է բերվել մանկապարտեզի արտաքին տեսքը: Նորոգման վերջին փուլում ամբողջությամբ թարմացվել է նաև հաստատության գույքը։

ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոց: Այս տարեսկզբից դպրոցի շուրջ 200 աշակերտ արդեն ուսումը շարունակում է արդիականացված, հարմարավետ և բարեկարգ պայմաններում։ Նախարարը շրջել է վերանորոգված դպրոցում, ծանոթացել ԲՏՃՄ լաբորատորիաներում ստեղծված պայմաններին, գույքով համալրման գործընթացին, դասասենյակների և ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգմանը:

Նա նաև զրուցել է ուսուցիչների հետ ու հետաքրքրվել, թե որքանով են նոր լաբորատորիաները նպաստել սովորողների մոտիվացմանը և բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների հանդեպ հետաքրքրության ավելացմանը: Ուսուցիչները կարևորել են լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումների կազմակերպումը:

Նախարարն այցելել է նաև Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց, որի ավելի քան 80 սաներն այս տարեսկզբից ուսումնառություն են ստանում ժամանակակից և արդիական միջավայրում: Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է կրթահամալիրի ենթակառուցվածքային պայմաններին և առանձնահատկություններին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների հետ, քննարկել կամավոր ատեստավորմանը և տարակարգի շնորհմանն առնչվող հարցեր։

Հայերեն

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո