ԿԳՄՍ նախարարն այցելել է Բաղաբերդի ամրոց և 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

3 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել իրականացված պեղումներին, քննարկել ամրոցի վերականգնման ու տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցմանն առնչվող հարցեր:

Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի կարևոր հուշարձաններից Բաղաբերդի ամրոցը կառուցվել է IV դարում և ժամանակի ընթացքում ստացել ռազմավարական կարևոր նշանակություն։ Բաղաբերդը եղել է Սյունիքի վերջին երկու թագավորների նստավայրը։

2024 թվականից Բաղաբերդի ամրոցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ ղեկավար պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի և վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի գլխավորությամբ, իրականացնում է պեղումներ:

Աշխատանքներն իրականացվել են ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, պարսպի երկայնքով և հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել են շուրջ 70 քառակուսի մետր մակերեսով տարածք և մինչև 1․2 մ հզորությամբ հողաշերտ։

Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա դրված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։

Սյունյաց թագավորների ամրոցում հայտնաբերվել են նաև հողով ծածկված սենյակներ, մոնումենտալ կառույց, գտածոներից՝ կուժեր, կճուճներ, սպասքի նմուշներ և այլն: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում 13-14-րդ դարերին թվագրվող գտածոներ:

Ըստ ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված նախագծի՝ նախատեսվում է իրականացնել ամրոցի պարիսպների ու ներքին շինությունների ամրակայում ու մասնակի վերականգնում, ամրոցի աշտարակների արտաքին շերտի վերականգնում, ճեմուղիների ստեղծում։

Կապան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով այստեղ իրականացվել են պեղումներ, ապա նաև վերականգնման ծավալուն աշխատանքներ։ Արդյունքում՝ տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին դարձել է գործող։

Հայերեն

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը