ՀՀ ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան թմրամիջոցի խոշոր խմբաքանակի տարանցումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է հանցավոր խումբ, որը փորձել է ՀՀ-ի տարածքով Իրանից Վրաստան տեղափոխել թմրամիջոցի խոշոր խմբաքանակ։

«Օրերս «Ագարակ» սահմանային անցման կետ է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջ. Շ.-Ի կողմից շահագործվող  բեռնատար տրանսպորտային միջոցը: Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի՝ մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում պետք է օգտագործվեր որպես տարանցիկ գոտի։

Մաքսային հսկողության շրջանակում, բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել։ Մաքսային հսկողությունը շարունակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով: Բեռնատարի կցորդի աջ և ձախ հատվածներում շունը ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ: Որոշում է կայացվել տրանսպորտային միջոցը առավել մանրամասն զննության նպատակով տեղափոխել հարավային տերմինալ մաքսային պահեստ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները, կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ, ապամոնտաժել են  կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված և զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով  111 հատ առանձին փաթեթներով «հաշիշ» տեսակի թմրամիջոց»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնել ՊԵԿ-ից։

Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դրսևորումներից՝ պահպանելով օրենքի պահանջները և նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն English فارسی Русский 中文

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը