Նոր մանկապարտեզ և դպրոց՝ Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում

2 րոպեի ընթերցում

Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր բնակավայրի մանկապարտեզ, դպրոց և մշակույթի տուն, ծանոթացել պետական տարբեր ծրագրերով կատարված բարեկարգման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

«Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղը հիմնանորոգվել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով․ աշխատանքների ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազար դրամ է, որում պետության ֆինանսավորումը կազմում է 22 մլն 418 հազար դրամ, մնացածը համայնքային ներդրում է։

Շվանիձորում 2000 թվականից հետո մանկապարտեզ չէր գործում․ 500 մանկապարտեզ պետական ծրագրով վերանորոգված նախադպրոցական ուսումնական հաստատությունը նախատեսված է 25 երեխայի համար․ մանկապարտեզի գործարկմամբ գյուղում 4 աշխատատեղ է բացվել։

Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, հետաքրքրվել առկա խնդիրներով։

Հաջորդաբար ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ՝ Կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում։

Նախարարին տեղեկացվել է, որ շինարարության հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, և դպրոցն այժմ կահավորման փուլում է։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար․ սովորողների թիվն այժմ 31 է։

Նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են նաև Շվանիձորի մշակույթի կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, տեղում քննարկել խնդիրները։

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը