Ռուսաստան

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը Չինաստանի  նախագահ Սի Ծինփինի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև կփոխանակեն մտքեր միջազգային և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ։

Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ միջկառավարական, միջգերատեսչական և այլ փաստաթղթեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում