Հայաստան

Հայաստանի ու Ղազախստանի արտաքին գերատեսչությունները խորհրդակցություններ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ղազախստանի արտաքին գերատեսչությունները խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի և ՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ամանգելդի Սաինովի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ ղազախստանյան պատվիրակության կազմում խորհրդակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրեն Մեդեթ Մակուլժանովը։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակազմերի միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Մասնավորապես, մտքեր են փոխանակվել դիվանագիտական ծառայության կազմակերպման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա լավագույն փորձի, ինչպես նաև երկու նախարարությունների կառուցվածքային ու ֆունկցիոնալ արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Հաղորդվում է, որ երկուստեք կարևորվել է արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների միջև ուղիղ կապերի ակտիվացումը և պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման և փորձի փոխանակման համատեքստում:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում