Եվրոպա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պլանավորում է հունիսի սկզբին այցելել Չինաստան

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պլանավորում է հունիսի սկզբին այցելել Չինաստան

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը ծրագրում է հունիսի սկզբին այցելել Չինաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներ։

Աղբյուրներից մեկի համաձայն, հունիսի 2-3-ը նախատեսված ուղևորության ընթացքում Քուփերը Պեկինում բանակցություններ կվարի իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ, իսկ այնուհետև  կմեկնի Շենչժենի հարավային տեխնոլոգիական կենտրոն՝ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։

Reuters-ի աղբյուրները կարծում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի պաշտոնանկության գործընթացի հնարավոր մեկնարկը, ամենայն հավանականությամբ, չի խանգարի այցին։

Սթարմերը հունվարին այցելել է Չինաստան։ Այցի ընթացքում նա բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Ցզյանի հետ, իսկ Մեծ Բրիտանիան և Չինաստանը կնքել են 10 համաձայնագիր, որոնց մեծ մասը վերաբերում է առևտրի ոլորտին։ Սթարմերը դարձել է ութ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, որն այցելել է Չինաստան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում