ԱՄՆ-ն մերժել է հակամարտության կարգավորման իրանական առաջարկը. Tehran Times

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են Իրանի կողմից առաջարկված՝ հակամարտության կարգավորման 14 կետանոց ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Tehran Times պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Թեհրանը Վաշինգտոնից ստացել է կարգավորման իր գրավոր առաջարկի պատասխանը։ ԱՄՆ-ն մերժել է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշման իր քաղաքականությանը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Tehran Times-ը գրում է, որ եթե Վաշինգտոնն ընդունի Իրանի առաջարկները, Թեհրանը պատրաստ է սկսել բանակցությունների երկրորդ փուլը։

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է ներկայացրել Պարսից ծոցում հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկների պատասխանը։ «The Wall Street Journal»-ի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչպես պնդում է Վաշինգտոնը։ Թերթը նաև նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել համաձայնվել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող 20 տարով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար