ԱՄՆ-ն դրական և արդյունավետ է որակել Իսրայելի և Լիբանանի միջև կայացած բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մայիսի 14-ին Վաշինգտոնում կայացած Իսրայել-Լիբանան բանակցությունները արդյունավետ և դրական է որակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Պետդեպարտամենտի պաշտոնյան, որի անունը չի նշվում, հայտնել է, որ մայիսի 15-ին կողմերը կշարունակեն քննարկումները՝ ուղղված հակամարտությանը վերջ դնելուն։

Նրա խոսքով՝ լիբանանցի և իսրայելցի դեսպանների հանդիպումն առաջին օրը շարունակվել է ութ ժամ։

Լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ավելի վաղ հայտարարել էր, որ Լիբանանը բանակցությունների ժամանակ կպահանջի, որ Իսրայելը դադարեցնի կրակը։

Իսկ Իսրայելի կառավարության խոսնակը հայտարարել է, որ բանակցությունների նպատակը «Հեզբոլլահ»-ին զինաթափելն ու խաղաղություն հաստատելն է։

Նշենք, որ սա կողմերի միջև բանակցությունների երրորդ փուլն է։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ Իսրայելը նախորդ ամիս ընդլայնել է իր ցամաքային ներխուժումը Լիբանանի հարավում։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։ Հրադադարի ժամկետը լրանում է մայիսի 17-ին։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար