Սի Ծինփինը պատմական է որակել Թրամփի այցը Չինաստան

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 15-ին փակ հանդիպում է ունեցել պետական այցով երկիր այցելած Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ինչպես հաղորդում է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը, Սի Ծինփինը դրական է գնահատել ամերիկյան կողմի հետ հանդիպումները։

«Այս այցը պատմական է։ Միասին մենք հաստատեցինք կառուցողական, ռազմավարական և կայուն Չինաստան-ԱՄՆ հարաբերություններ ունենալու նոր դիրքորոշումը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Չինաստանի նախագահը։

Նա հայտարարել է, որ Թրամփի հետ բանակցությունների արդյունքում կարևոր փոխըմբռնումների են հասել կայուն տնտեսական և առևտրային կապերը պահպանելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և միմյանց մտահոգությունները պատշաճ կերպով լուծելու վերաբերյալ։

«Այցը նաև օգտակար է փոխըմբռնման խթանման, միմյանց նկատմամբ վստահության խորացման և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության մակարդակի ավելացման համար», - ասել է Սի Ծինփինը։

Չինաստանի առաջնորդը կարևորել է այս բանակցություններում ձեռք բերված կոնսենսուսը պահպանելն ու հարաբերությունները ճիշտ ուղու վրա պահելը։

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի