Տելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան»

3 րոպեի ընթերցում

Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ տելեգրաֆ, ռադիոկապի սարք, Մորզեի սարք, տաքսաֆոններ և այլ սարքեր:  Այցելուները կարող են տեսնել՝ ինչպիսին էր կապը հարյուրամյակներ առաջ, և ինչ ճանապարհ է եղել դեպի ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ:

«Team-ը՝ որպես ազգային օպերատոր և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ՝ սիրով է կրում կապի պատմությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը: Հեռահաղորդակցությունը մեր երկրում իսկապես հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհ է անցել՝ նշանակալի դերակատարում ունենալով Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման համար: Այդ ողջ ճանապարհը ներկայացնում ենք թանգարանում՝ պարբերաբար համալրելով նմուշները անհավանական արագությամբ զարգացող ոլորտին բնորոշ նոր սարքավորումներով և սիրով հրավիրում ենք բոլորին ծանոթանալու հեռահաղորդակցության էվոլյուցիային»,-ասում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Տարվա ամենաթանգարանային օրերին Կապի թանգարանը խոստանում է ապահովել ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, մայիսի 16-ին կգործի 15:00-21:00-ն, մայիսի 18-ին՝ 15:00-18:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 99 000811 հեռախոսահամարին կամ գրելով museum@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին