Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա չի լինելու. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիայի հնարավորությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց քարոզարշավի ընթացքում, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության մասին:

Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն առաջացնելու փորձերի մեջ։ 

«Ծառուկյանը, կալուգացին, Քոչարյանը շպիոն Օնիկին են հիշեցնում, իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա լինի: Չի լինելու, նախ որովհետև Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի, մենք փոքր, համեստ երկիր ենք, մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք: Քոչարյանը նաև ասել էր, որ ինքն ակնկալում է, որ ՌԴ-ն պրոբլեմներ կստեղծի: Էժան սադրանքներ են, նրանց չի հաջողվելու դա անել»,- նշեց Փաշինյանը: 

Հայերեն English فارسی ქართული Русский 中文

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը